Jew Watch

Jew Watch
jewwatch.com(անգլ.)
Տեսակքաղաքական
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
Բացված1998

Jew Watch, հակասեմական կայք[1], որի նպատակն է Հոլոքոստի ժխտումը[2], Հրեաների մասին բացասական տեղեկատվության տարածումը, ներառյալ մեղադրանքները համաշխարհային սիոնիստական դավադրության համար[3][4]։ Կայքի ստեղծողներն այն անվանում են «սիոնիզմի ներքին աշխարհին ու հանցավորությանը վերաբերող փաստերի գիտական գրադարան»։

Կայքը բացվել է 1998 թվականին․ սեփականատերը Ազգային դաշնակցություն ռասիստական կազմակերպության ակտիվիստ Ֆրենկ Վելթերն է[5][6][7]։ Կայքը մեղադրում է հրեաներին գլոբալ ֆինանսական համակարգը վերահսկելու համար, նրա նյութերը պարունակում են այնպիսի հայտարարություններ, ինչպիսին է՝ «հրեական Կարմիր կոմիսարները 1917-1945 թվականներին Ռուսաստանում 100 միլիոն քրիստոնյաներ են սպանել Տրոցկու՝ հրեական կոմիսարների կոմիսարի հրամանով»[8]։

2004 թվականի ապրիլին այն պատճառով, որ Google-ի որոնման ժամանակ «Jew» («հրեա») բառը գրելիս որոնման արդյունքների ցանկում առաջինը երևում էր Jew Watch կայքը, մի շարք հրեական կազմակերպություններ և անհատներ դիմեցին Google ընկերությանը՝ պահանջելով ջնջել այդ կայքը որոնման համակարգի ինդեքսից[9][10]։ Google-ի ներկայացուցիչ Դեյվիդ Քրեյնը ասել է, որ որոնման արդյունքը որոշվում է բարդ համակարգչային ալգորիթմով, որն արտացոլում է այս կամ այն կայքի տարածվածությունն ու ճանաչվածությունը, և ընկերությունը չի ազդում առանձին կայքերի վարկանիշի վրա[11]։ Սակայն Գերմանիայում և Ֆրանսիայում կայքը հանվել է Google-ի որոնման արդյունքներից[12]։

2006 թվականին սկանդալ է տեղի ունեցել, երբ հայտնաբերվել է, որ Կատրինա փոթորիկից տուժածներին օգնություն ցույց տալու նպատակով հավաքված միջոցներն ուղղվել է օժանդակելու Jew Watch-ին։ Միսուրի նահանգի դատախազ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, որ ռասիզմի և ատելության քարոզչությունը խթանելու համար դրամաշորթությունը բացարձակապես անընդունելի է[13][14]:

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AS» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «Jewish Holocaust» (անգլերեն). Jew Watch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  3. «Jewish Occupied Governments» (անգլերեն). Jew Watch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  4. «- Jewish Controlled Press» (անգլերեն). Jew Watch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  5. «Radical Radio. Neo-Nazi broadcasting from St. Louis AM station». Southern Poverty Law Center, Fall 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  6. «Jewish History - Frank Weltner - Personal Statement». Jew Watch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  7. Perlmutter, Dawn (Fall 2001 / Winter 2002). «Skandalon 2001: The Religious Practices of Modern Satanists and Terrorists». Anthropoetics. Los Angeles, CA: UCLA. 7 (2): 1–26. ISSN 1083-7264. OCLC 32874935. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին. «[O]ne example is a white supremacist web site called Jew Watch»
  8. «Jewish Occupied Governments - USSR - Jews and Communism». Jew Watch. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին.
  9. Steven Levy. (2004 թ․ ապրիլի 26). «Google: Watch Out For 'Watch'» (անգլերեն). Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  10. Sam Varghese. (2004 թ․ ապրիլի 7). «Online petition launched against anti-Semitic site» (անգլերեն). The Age. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  11. David Becker (2004 թ․ ապրիլի 7). «Google caught in anti-Semitism flap -» (անգլերեն). CNET News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  12. http://www.google.de/search?q=Jew или http://www.google.fr/search?q=Jew որոնումների արդյունքում Jew Watch կայքը չի երևում, սակայն նշվում է, որ ի պատասխան Google-ի ստացած իրավաբանական պահանջի՝ ջնջվել է այն կայքը, որն արդյունքներով առաջին է։
  13. Missouri Sues To Stop Phony Katrina Relief Sites ConsumerAffairs. September 13, 2005
  14. «Nixon obtains permanent injunction against JewWatch.com operator who deceptively solicited Katrina donations». Attorney General, 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 21-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search